ԱԻՄ-ը միայնակ կմասնակցի՞ ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարույր Հայրիկյանի ղեկավարած ԱԻՄ կուսակցությունը երեկ տարածած հայտարարությամբ ցանկություն էր հայտնել միանալ «Ելք» դաշինքին: Սակայն «Ելք»-ից մերժել էին` համարելով համագործակցությունը ժամանակավրեպ եւ ժամանակի սղության պատճառով` տեխնիկապես անհնար: Ի դեպ, ավելի վաղ ԱԻՄ-ը ցանկություն էր հայտնել միանալ Սեյրան Օհանյանի շուրջ ձեւավորված դաշինքին, բայց որոշ ժամանակ անց հայտարարեց, որ դուրս է գալիս այդ դաշինքից՝ նշելով, որ դաշինքում տեղերի գզվռտոց է:

«Ժողովուրդ» օրաթերթը Հայրիկյանից հետաքրքրվեց` արդյոք ԱԻՄ-ը միայնակ կմասնակցի ընտրություններին, թե՞, այնուամենայնիվ, որոշում կկայացնի չմասնակցելու վերաբերյալ: «Ո՛չ, նախագահության նիստի ժամանակ քննարկվել է, եւ բացառված է, որ ընտրություններին միայնակ մասնակցենք, որովհետեւ այսպիսի տխմար ԸՕ-ով ընտրություններ չեն լինելու, դրա համար մենք ասում էինք, որ եթե հավաքվենք, թիմ կազմենք եւ կեղտից ազատվելու քայլեր ձեռնարկենք, ընտրություն կոչված այս միջոցառումը համարել ամենաառաջին հնարավորությունը, մասնակցենք միասին»,- նշեց Հայրիկյանը:
Հետաքրքիր է` Հայրիկյանն ինքնասիրություն ունի՞:




Լրահոս