Հունական Հերսոնիսսոսում` Կրետե կղզում, երեկ մեկնարկել է շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունը (22 թիմ, 9 տուր):
Հայաստանի հավաքականը, որի կազմում են Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Գալդունցը, Նորայր Քալանթարյանը, հանդես է գալիս 50-ից բարձր տարիքային խմբում:
Մեկնարկային տուրում մեր հավաքականը 3.5:0.5 հաշվով հաղթեց մրցաշարի տանտերերին: Երեք խաղերում գրացվեց 4:0 հաշիվ:
Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի