ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ. Այս պահին տոնավաճառների աշխատակիցները Կառավարության շենքի դիմաց են. ինչ նոր առաջարկներ ունեն նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սուրմալու», «Փեթակ» և «Առինջ մոլ» առևտրի կենտրոնների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց:

Վերջիններս ArmLur.am-ի հետ զրույցում ասացին, որ  առաջարկում են  սահմանին մաքսայինին վճարելուց հետո վճարել  ևս 1.5 տոկոս,  միայն թե իրենց ազատեն թղթաբանությունից:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Երևանի առևտրի կենտրոնների աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացրել կառավարության դիմաց՝ հայտարարելով, որ հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում իրենց տաղավարներում և հաճախորդներից պահանջում փաստաթղթեր:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս