Հայաստանի շախմատի վետերաններին մեկ քայլ է բաժանում աշխարհի առաջնության արծաթե մեդալից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրետե կղզում ընթացող շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնության ութերորդ տուրում Հայաստանի հավաքականը (50-ից բարձր տարիքային խումբ) 4:0 չոր հաշվով առավելության հասավ Գերմանիայի կանանց հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ տարան Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանն ու Նորայր Քալանթարյանը:

Մեր թիմը 13 միավորով (23.5 անհատական) եզրափակիչ տուրից առաջ մնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում:

Վերջին տուրում Ավստրիայի հավաքականին հաղթելու դեպքում Հայաստանի ընտրանին արծաթե մեդալ կնվաճի:

Սանկտ Պետերբուրգի հավաքականը 16 թիմային միավորով չեմպիոնական տիտղոսը նվաճեց ժամկետից շուտ:

Լուսանկարը` Հայաստանի շախմատի ֆեդերացիայի




Լրահոս