Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հնգյակին լույս աշխարհ բերած Կարապետյանների ընտանիքին կընծայի 4-սենյականոց բնակարան։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը:
Նրա խոսքով, եկեղեցին միշտ իր ուշադրության կենտրոնում է պահում բազմազավակ ընտանիքների խնդիրները: «Տեղեկանալով մեր ժողովրդին հինգ զավակներ պարգևած ընտանիքի բնակության պայմանների մասին՝ Հայոց Հայրապետի կողմից որոշում է կայացվել աջակցություն ցուցաբերել նրան և նպաստել փոքրիկների խաղաղ ու անվրդով մանկությանը»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ի առավոտյան Էրեբունի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հնգյակ՝ 4 աղջիկ, 1 տղա։