Ըմբշամարտի ԵԱ. Մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշները։ Այսօր գորգ կմտնեն 59 կգ, 66 կգ, 98 կգ եւ 130 կգ քաշայինները։

Հայաստանը կներկայացնեն Գեւորգ Ղարիբյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ) եւ Վաչիկ Եղիազարյանը (130 կգ)։

Ղարիբյանը, Ասլանյանն ու Եղիազարյանը պայքարը կսկսեն 1/8 եզրափակչից, որտեղ համապատասխանաբար կմրցեն՝ Տալեհ Մամադովի (Ադրբեջան), Աթական Յուկսելի (Թուրքիա) եւ Նիկոլաոս Լեոնի (Գերմանիա) հետ։

Արթուր Ալեքսանյանը վիճակահանության արդյունքում կմեկնարկի որակավորման փուլից, որտեղ կմրցի Վիլիուս Լաուրինաիտիսի (Լիտվա) հետ։




Լրահոս