«Ստից անուններ են». ի՞նչ է հայտնի Բագրատաշենի գյուղապետին ադրբեջանական խնձորների իրացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է հայկական շուկայում օրեր առաջ ադրբեջանական խնձորի ներմուծման դեպք էր բացահայտվել: Մասնավորապես, պարզվել է, որ Երևանի բնակիչներ Հ. Ֆ.-ն ու Ա. Ե.-ն ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի բնակիչներ Ա. Խ.-ի ու Գ. Թ.-ի օժանդակությամբ առանց հայտարարագրելու ապօրինի ներկրել, իսկ այնուհետև, առանց պետական գրանցման ու հարկային մարմիններում հաշվառման, Երևանի շուկաներում իրացրել են մեծ քանակությամբ գյուղմթերք, այդ թվում` ադրբեջանական ծագման խնձոր:

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցել է Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանի հետ, ով սակայն մեզ հետ զրույցում հայտնեց, որ գյուղում չի ճանաչում այնպիսի մարդ, ով ադրբեջանական խնձոր կկարողանա իրացնել:

-Ես չեմ հավատում և տեղեկություն չունեմ:

-Պարո′ն Մակյան, Բագրատաշենի բնակիչը չի՞ կարող գնալ Վրաստանից ադրբեջանական ծագման խնձոր բերել:

-Տամոժնին շատ խիստ է: Ես ամբողջ օրը գյուղում եմ, նման խոսակցություն չկա, ստից անուններ են, ես չեմ կարող որևէ մեկի անուն տալ, ես ինքս անձամբ տեղյակ չեմ:


-Բայց կա՞ն գյուղում մարդիկ, որ տարբեր մթերքներ են բերում վաճառում:

-Չէ չկան, գյուղում փոքր մարդիկ ունենք, որ կարող են իրենց տան համար բերեն վաճառեն, բայց այդ խնձորի պահը ես չգիտեմ, կանաչի կլինի, մանդարին կլինի…




Լրահոս