Թուրքիան տեղական արտադրության բալիստիկ հրթիռ է փորձարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան առաջին անգամ փորձարկել է տեղական արտադրության հեռահար «Բորա» բալիստիկ հրթիռը: Թուրքական ԶԼՄ-ները հաղորդում են, որ այս մասին հայտարարել է Թուրքիայի ՊՆ նախարար Ֆիքրի Ըշըքը:

Նրա խոսքով, հրթիռն արձակվել է Սինոպ նահանգում: «Տեղական արտադրության հեռահար հրթիռի փորձարկումը հաջող է անցել»,- ասել է նախարարը:

Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ տվյալ հրթիռը դիտարկվում է որպես հարձակողական զենք: Փորձագետների գնահատմամբ՝ հրթիռի խոցման թիրախը պետք է գերազանցի 1000կմ:




Լրահոս