Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի մայիսի 10-ից 12-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 1399 դիմում և գրություն, իսկ թեժգիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 249հեռախոսազանգի:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 12 բողոքի:
2017 թվականի մայիսի 10-ից 12-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1464 քաղաքացի: