Իլհամ Ալիևի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը. Freedom House

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Freedom House իրավունքների պաշտպանության կազմակերպությունը անդրադարձել է Ադրբեջանում ընդդիմադիր կայքերի արգելափակմանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, հայտնում է ադրբեջանական meydan.tv­-ն:

«Ընդդիմադիր ԶԼՄ­-ների ինտերնետային կայքերի արգելափակումը փաստում է, որ Ադրբեջանի կառավարության և նախագահ Իլհամ Ալիևի այդ երկրում ինտերնետային ազատության վերաբերյալ կատարած բոլոր հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»,­ ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: Freedom House­ի արտաքին ծրագրերի գծով փոխնախագահ Ռոբերտ Հերմանի խոսքով, Ադրբեջանում այս ընդդիմադիր կայքերի արգելափակումը կարող է Իլհամ Ալիևի համար ապագայում խոսքի ազատությունը սահմանափակելու և այլ ԶԼՄ­-ների ևս ճնշելու նախադեպ հանդիսանալ:




Լրահոս