Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Մատիյս Դե Լիգտը հասկացրել է, որ նրանք չեն վախենում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից», որին կհանդիպեն Եվրոպա լիգայի եզրափակչում:
«Հնարավոր է, որ այդպիսի եզրափակչում խաղալու հնարավորություն ընձեռնվում է մեկ անգամ: Այդ պատճառով անհրաժեշտ է հաղթել:
Վախեցնո՞ւմ է ինձ Պոգբան: Երբեք չեմ տեսել, որ փողի պարկը գոլեր խփի, ինչպես դա ասում էր Յոհան Կրոյֆը: Եթե խիզախ խաղանք, ապա հաջողության հասնելու շանսեր կունենանք»,- ասել է նա: