«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում 6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը նախագահած ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովն անկեղծացել է, որ չէր ցանկանա շարունակել գործել որպես ԱԺ նախագահ. «Հարցեր կան, որ ես չեմ ուզում, ես ուզում եմ ազատ կյանք, գնամ ման գամ մեր գյուղերը՝ էս կողմ, էն կողմ, բայց, դե, հիմա էլ նույն բանն է, հարցերը լուծվում են ԱԺ-ում, մենք էլ մեր հարցերը կբարձրացնենք եւ կաշխատենք, որ մեր բարձրացրած հարցերն իրենց լուծումները ստանան»,- ասաց պատգամավորը:
«Ես ուզում եմ ազատ կյանք, գնամ ման գամ մեր գյուղերը՝ էս կողմ, էն կողմ». Կնյազ Հասանովն անկեղծացել է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ