«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերակազմավորվելու է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն առաջիկայում վերակազմավորվելու է: Հիմնադրամի տնօրենը՝ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը, ով պատգամավոր է ընտրվել, իրավունք չունի այլ պաշտոն զբաղեցնել:

Տոնոյանը «Հրապարակ»-ին ասաց. «Այո, իսկապես, այս փուլում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գործառույթները վերակազմավորման ընթացքում են, ունենք մի քանի միջոցառում, որոնք իրականացնելու ենք առաջիկա օրերին․ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրվա հետ կապված ավանդական միջոցառումները, իսկ ամռան ամիսներին կընթանան վերակազմավորման, վերապրոֆիլավորման աշխատանքներ, սեպտեմբերից արդեն լայն թափով կսկսվի գործունեությունը:

Ծառուկյան ընտանիքի համար բարեգործությունն առանցքային նշանակություն է ունեցել, երբևէ պայմանավորված չի եղել որևէ քաղաքական գործընթացով»:

Նա նաև նշեց, որ հունիսի 1-ից չի լինելու հիմնադրամի տնօրեն, թե ով կզբաղեցնի այդ պաշտոնը, չի կարող ասել։ Ի դեպ, հունիսի 1-ից Իվետա Տոնոյանն այլևս չի իրականացնի նաև «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվականի տնօրենի պարտականությունները: Թե ով կզբաղեցնի այս պաշտոնը, նույնպես դեռ հայտնի չէ:




Լրահոս