Տարոն Մարգարյանի ինաուգուրացիայի օրն արդեն որոշված է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Երևանի ավագանու ընտրությունների մասնակից ընդդիմադիր «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը վարչական դատարանում բողոքարկում է ընտրությունների արդյունքները, «Հրապարակ»-ի  տեղեկություններով, նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի ինաուգուրացիայի նախնական օրն արդեն որոշված է՝ հունիսի 12, սակայն չի բացառվում, որ այն փոխվի։

«Երդմնակալության արարողությունը, ըստ տեղեկությունների, չի տարբերվելու նախորդից, նորընտիր քաղաքապետի լանջաշղթան գցելու պատիվը կշնորհվի ավագանու ամենատարեց անդամին, որը, ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ կլինի Ժուռնալիստների միության ղեկավար, 86-ամյա Աստղիկ Գևորգյանը։ ԿԸՀ-ն, հիշեցնենք, անցած շաբաթ ամփոփեց Երևանի ընտրությունների վերջնական արդյունքները։ Ըստ այդմ՝ ՀՀԿ-ն կունենա 46 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 14, «Երկիր ծիրանին»՝ 5»,- գրել է թերթը։

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարոյմ:




Լրահոս