ՖՈՏՈ. Ինչ պետք է ներառել սննդակարգում, երբ Դուք արդեն բոլորել եք 30-ը և ոչ միայն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

30 տարեկանում շատ հեշտ է կազմվածք պահպանել և նիհարել, իսկ 40 տարեկանում մնալ սլացիկ ավելի դժվար է դառնում, 45 տարեկանում որովայն է առաջանում, եթե սպորտով չզբաղվեք: Նաև ակտիվությունն է տարեց տարի նվազում:

Այսօր կներկայացնենք, թե կախված տարիքից ինչպես է պետք սնվել: Չէ որ ճիշտ սննդակարգը գեղեցկության, երկարակեցության և լավ տրամադրության գրավականն է:

30 տարեկանից հետո

Երեխաները, կարիերան, անդադար մտածմունքները բավական էներգիա են խլում: Վիտամիններն ու միներալները պետք է ձեր սննդակարգի անբաժան մասը դառնան: Բացի այդ, ձեզ ուղակի պետք կգան սպիտակուցներ: Բացի այդ դուք պետք է օրվա ընթացքում պրոտեիններ ստանաք:

Կաթնային մթերքների հետ պետք է բավական ուշադիր լինել: Կալորիայի օրվա քանակը պետք է լինի մոտավոր 2000: Էներգիայի մեծ չափաբաժին կապահովի կարմիր միսը, կանաչ բանջարեղենները, ընկույզը, սերմերը:

40 տարեկանից հետո

Մեծամասամբ հենց 40 տարեկանից հետո է ավելորդ քաշ առաջանում, այդ պատճառով շատ կարևոր է ուշադիր լինել շաքարի օգտագործմանը: Բացի այդ, նման տարիքում դուք ավելի հակված են ճնշման հետ կապված խնդիրներ ունենալուն, իսկ դա նշանակում է, որ պետք է քչացնեք աղի օգտագործումը:

Հոգեթերապևտներն այդ տարիքը համարում են ճգնաժամային: Լավ տրամադրությանը հորմոնը սերոտոնինն է, որոնք պարունակվում են այնպիսի մթերքներում, ինչպիսիք են կարմիր բուլղարական պղպեղը, շոկոլադը, հնդուշկան, ինչպես նաև ձուկը:

40 տարեկանից հետո պետք է օգտագործել շատ բանջարեղեն, մրգեր և հատապտուղներ, սև թեյն էլ պետք է փոխարինել կանաչով:

50 տարեկանից հետո

50 տարեկանից հետո ոսկորները կոտրվող են դառնում, առաջանում են խնդիրներ սրտանոթային համակարգի հետ: Այդ պատճառով էլ ձեր հիմնական նպատակն այնպիսի մթերքների օգտագործումն է, որն անհրաժեշտ կլինի ոսկորների առողջության համար: Պետք է հրաժարվել շատ աղի կերակուրներից, սուրճից, թունդ թեյից:

Օրվա սննդակարգում պետք է ներառեք 600 գրամ կանաչի և բանջարեղեն և մինչև 400 գրամ հատապտուղներ և մրգեր: Կալորիաների օրվա քանակությունը պետք է մոտավոր 1300 լինի: Շաբաթվա մեջ մեկ կամ երկու անգամ պետք է բեռնաթափման օրեր հայտարարեք՝ ձեր սննդակարգից իսպառ բացառելով ձկնեղենն ու մսեղենը:

60 տարեկանից հետո

Այս տարիքում օրգանիզմի համար դժվար կլինի մարսել տարբեր մթերքներ: Ցավոք, իմունային համակարգը թուլանում է և ամրապնդման համար պետք է բարձրացնել ցինկի օգտագործումը:

Պետք է օգտագործեք այնպիսի մթերքներ, որոնք պարունակում են վիտամին D, որը կարող եք գտնել հավկիթի, յուղոտ ձկան մեջ: Կարող եք սննդակարգիվ բացառել ծանր կերակուրը: Կարևոր է նաև, որ ամենօրյա ճաշացանկում ընդգրկված լինի նաև ալկոհոլ: Կարմիր կամ սպիտակ գինի, 50 գրամ կոնյակ կամ վիսկին չեն խանգարի, այլ հակառակը, կօգնի:

Սնվեք ճիշտ. 30 տարեկանում պահպանեք էներգիայի մակարդակը, 40 տարեկանում շատ հակաօքսիդանտներ օգտագործեք, 50 տարեկանում ընտրեք մթերքներ առողջ աղիքների համար:




Լրահոս