ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իրենք մեկ օրում կարան վարչապետ փոխեն, մենք մի օրում չենք կարա տեղափոխվենք». Ֆիրդուսի առևտրականները բողոքում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի տարածքում շուտով շինարարական աշխատանքներ են մեկնարկելու: Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այժմ բանակցում են տոնավաճառի առևտրականների հետ՝ նրանց գործունեությունն այլ տարածքներ տեղափոխելու համար:

Այսօր հերթական նման քննարկումն է եղել Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի մասնակցությամբ, որը սակայն անարդյունք է եղել: Առևտրականների խոսքով` փոխքաղաքապետը մեկ շաբաթ ժամանակ է տվել շուկայից դուրս գալու համար, սակայն առևտրականները դեմ են այդ որոշմանն ու ավելի շատ ժամանակ են պահանջում:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս