Գեղարքունիքում դադարեցվել է ապօրինի գործող արտադրական վտանգավոր օբյեկտի աշխատանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀ ԱԻՆ 911 ծառայություն ահազանգ է ստացվում առ այն, որ Գեղարքունիքի մարզի Այրք գյուղում քաղաքացին ընկել է ՀԷԿ-ի ջրատար խողովակի (1200մմ) մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնում օպերատիվ խմբերը և Գեղարքունիքի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները:

Հրշեջ-փրկարարները (Վ.Շորժա գյուղից մոտ 6կմ հս. արլ.) հատուկ տեխնիկայի օգնությամբ Այրքի ՀԷԿ-ի ջրատար խողովակաշարից (600 մմ տրամագծով) դուրս են բերում Կորյուն Ասլանյանի (ծնվ․ 1973թ ) դին։

Այրք գյուղում գտնվող «Լուսակունք» ՍՊԸ-ին պատկանող ՀԷԿ-ում ուսումնասիրություններ կատարելիս Գեղարքունիքի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները հայտնաբերել են Արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում չգրանցված արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ), որի վերաբերյալ կազմվել է արձանագրություն: Տեղում հայտնաբերվել է նաև, որ ՀԷԿ-ում գործող ԱՎՕ-ի պաշտպանիչ ցանցը բացակայել է, ինչի արդյունքում էլ քաղաքացին ընկել է խողովակաշարի մեջ:

ՀՀ ԱԻ նախարարի հանձնարարությամբ՝ Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից դադարեցվել է ԱՎՕ-ի շահագործումը և իրականացվում է վարչական վարույթ. պատասխանատու անձինք կենթարկվեն համապատասխան տույժերի` օրենքի ողջ խստությամբ:




Լրահոս