Խտրական մոտեցումն անթույլատրելի է. Փաստաբանների պալատի նախագահը` խուզարկությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am –ի հետ զրույցում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, անդրադառնալով դատարաններում փաստաբանների խուզարկություններին, հայտնեց, որ ՀՀ դատական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ դատական կարգադրիչն իր գործառույթներն իրականացնելու նպատակով իրավունք ունի զննության ենթարկելու դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը: Այս նորմից հետևում է, որ դատական կարգադրիչը կարող է ցանկացած անձի, այդ թվում՝ փաստաբանի և դատախազի, զննության ենթարկել:

Սակայն, եթե դատական կարգադրիչը տարբերակված մոտեցում ցուցաբերի և օրինակ միայն փաստաբանին ենթարկի զննության, իսկ դատախազին՝ ոչ, ապա այս դեպքում փաստաբանի զննության չենթարկվելու դիրքորոշումը իրավաչափ կհամարվի: Խնդիրը կայանում է նրանում, որ միջազգային և ներպետական օրենսդրությամբ փաստաբանն ունի առանց խտրականության և առանց ճնշումների մասնագիտական գործունեություն իրականացնելու ազատություն: Հետևաբար, խտրական մոտեցումն անթույլատրելի է:




Լրահոս