Այսօր լրագրողներին ներկայացվեց «Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն» հասարակական կազմակերպությունը, որի համահիմնադիրներն են Սլավա Սարգսյանը, Աշոտ Մանուկյանը, Էդիկ Մարգարյանը, Յուրա Մամիկոնյանը եւ Սամվել Ղասաբօղլյանը:
Կազմակերպության համահիմնադիրները ներկայացրեցին «Հայկական ֆուտբոլի վետերանների եւ պատանի ֆուտբոլիստների համերաշխություն» ՀԿ-ի ստեղծման նպատակն ու առաջիկա անելիքները:
Վերջիններիս առաջին միջոցառումը տեղի կունենա Սևանի քրեակատարողական ուղղիչ հիմնարկում:
Նշենք, որ ՀԿ-ի բացման գաղափարը հղացել է տաղանդաշատ ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանի մոտ, ով ամբողջ ասուլիսին համեստորեն լռում էր:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: