Հարկայինի նոր պետը՝ նախարարի բարեկամ. ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզը սպասարկող Իջեւանի տարածքային հարկային տեսչությունում վերջին ժամանակաշրջանում փոփոխություններ են կատարվել: Հարկային տեսչությունը տեղափոխվել է նոր շենք, որը խիստ հսկողության տակ է, եւ մուտք գործողները պետք է ստուգումների ենթարկվեն: Սակայն ամենամեծ փոփոխությունները կադրային ոլորտում են:

Տարածքային հարկային տեսչության պետ Կարեն Այվազյանը շատ կարճ ժամանակ աշխատեց: Կ. Այվազյանը գիտեր ու ասում էր, որ ինքն Իջեւանում երկար չի աշխատելու: Բացի նրանից՝ Իջեւանի տարածքային հարկային տեսչությունում աշխատանքից ազատվել է 3 աշխատակից: Իջեւան քաղաքում տարածված խոսակցությունների համաձայն՝ նրանց աշխատանքից ազատվելու պատճառը եղել է այն, որ Իջեւանի՝ մեծ շահույթով աշխատող սուպերմարկետներից մեկից շատ քիչ հարկ է գանձվել:

Ըստ իջեւանցիների՝ վերջինս ծագումով Իջեւանի Աչաջուր գյուղից, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի բարեկամն է:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս