ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 2-ին, ժամը 22։18-ին տեղեկություն է ստացվել, որ Լուռու մարզի Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսզանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները բացել են Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի դուռը և ննջասենյակում՝ անկողնում, հայտաբերել 1950 թ. ծնված Ս. Հ.-ի դին։
Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցներ: