ՖՈՏՈ. Լարված մթնոլորտ «Սասնա ծռերի» գործով դատական նիստին. 16 ամբաստանյալ հեռացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռերից»-ից 18-ի՝ Արամ Մանուկյանի,  Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Մանուկյանի,Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի,Վարդան Գերավետյանի,  Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի,  Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի քրեական գործի քննությունը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է:

Նիստը նախագահում է դատավոր Արտուշ Գաբրիելյանը։

Այս գործով, ինչպես և անջատված մասով դատական նիստերը շարունակում են լարված մթնոլորտում անցնել: Պատճառը կրկին փաստաբաններին և ներկաներին խուզարկելն է:

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ դատավորի ներս մտնելիս ամբաստանյալները ոտքի չեն կանգնել, ինչի արդյունքում դատական սանկցիա կիրառվեց ամբաստանյալներից 16-ի նկատմամբ՝ դատական նիստերի դահլիճից հեռացում, իսկ երկու ամբաստանյալները՝ Արամ Մանուկյանն ու Սերգեյ Կյուրեղյանը նախազգուշացվեցին։




Լրահոս