![](https://armlur.am/wp-content/uploads/2017/07/20429665_709613619230612_6640938624082212563_n.jpg)
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է նոր նշանակում։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի և Հրատարակչական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը ազատվել է Հրատարակչական բաժնի տնօրենի պարտականություններից։
Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը համատեղության կարգով նշանակվել է Հրատարակչական բաժնի տնօրեն: