Այսօր գորգ կմտնի երեք հայ հունահռոմեական ըմբիշ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզում ընթանում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ են մտնելու հունահռոմեական 59-66-80-130 կգ քաշային կարգերի ըմբիշները:

Հայ մարզիկներից Վազգեն Խաչատրյանը (59 կգ) որակավորման փուլում կմրցի Ամերիկայի ներկայացուցիչ Իլդար Հաֆիզովի հետ: Կարեն Ասլանյանը (66 կգ) կմեկնարկի 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը եգիպտացի Աբուհալիմա Մոհամեդ Աբուհալիման է: Իսկ Մաքսիմ Մանուկյանը (80 կգ) կսկսի որակավորման փուլից՝ իրանցի Յուսեֆ Ղադերիանի հետ գոտեմարտով:

Հայաստանը գերծանր քաշային կարգում ներկայացուցիչ չունի:




Լրահոս