Օգոստոսի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը՝ «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության ղեկավար Մաջեդ էլ Շաֆիի գլխավորությամբ։
Ողջունելով Կանադայի խոհրդարանի պատգամավորներին նախարար Նալբանդյանը կարևորեց կանադացի խորհրդարանականների պարեբերական այցելությունները և նրանց ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` կանադացի խորհրդարանականները ներկայացրեցին «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությունը, ինչպես նաև Հայաստան և Արցախ իրենց փաաստահավաք առաքելության նպատակը` ուսումնասիրել անցյալ տարվա Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ընթացքում կատարված մարդու իրավունքների կոպտագույն խախտումներն ու ռազմական հանցագործությունները և զեկույց պատրաստել դրանց մասին։
Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող համատեղ ջանքերը, անդրադարձավ ապրիլյան ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի գործած ռազմական հանցագործություններին։