Այս տարվա հունվար-հուլիս ամիսների ընթացքում ավելացել է պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը: ԱՎԾ տվյալների համաձայն` Հայաստանում պաշտոնապես գրանցված 79 հազար 247 գործազուրկ կա, մինչդեռ, նախորդ տարի այս ցուցանիշը 79 հազար 54 էր:
Նկատենք, սակայն, առաջիկայում գործազուրկների թիվն էլ ավելի կշտանա. սա` տարբեր ոլորտներում կառավարության նախաձեռնած օպտիմալացումների հետեւանքով:
Ինչպես հայտնի է, իշխանությունները փորձում են միավորել մի շարք դպրոցներ, բայց առանց լուծելու օպտիմալացվող դպրոցների ուսուցչական կոլեկտիվներին աշխատանքի տեղավորելու խնդիրը: