Մայամիի փողոցները անցել են ջրի տակ «Իմա» փոթորկի պատճառով: Այն առաջացել է ամերիկյան Ֆլորիդա նահանգում: Քաղաքի խանութներից մեկի սեփականատերը տեսանկարահանել է` ինչպես է ջուրը ներս լցվում, հայտնում է New York Post-ը: Լուսամուտների արանքից երևում է, որ ջրի բարձրությունը գերազանցում է մեկ մետրը: Սրա հետ մեկտեղ ջրի տակ է անցնում հենց խանութը:
Նշենք, որ Պուեռտո-Ռիկոյում փոթորիկը 25 մարդու կյանք է խլել: