«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի աշակերտները 8 օր դասերի չեն հաճախել: Պատճառն այն է, որ դպրոցի սաների ծնողները դեմ էին իրենց դպրոցը` հարեւան Արտավազդ գյուղի դպրոցի միացմանը եւ իրենց երեխաներին չէին ուղարկում դպրոց: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` սեպտեմբերի 1-ից Փյունիկի դպրոցի աշակերտները պետք է հաճախեին Արտավազդ գյուղի դպրոց:
Սակայն, ինչպես տեսնում եք, փյունիկցիները «հաղթեցին» վարչապետին: Փյունիկի դպրոցի տնօրեն Գագիկ Մարաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ սեպտեմբերի 12-ից երեխաները հաճախել են դասերի. «Արդեն չորս օր է, ինչ գալիս են դասերի: Բաց թողած դասերի մասով մենք դիմելու ենք մարզպետարան, որպեսզի թույլատրեն՝ շաբաթ օրերին կամ աշնանային արձակուրդին դրանք լրացնենք»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: