ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ օրենքի քննարկման ժամանակ. «Խեղկատակություն, կանչել եք, որ Ձեր լոլոները լսե՞նք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ արդարադատության նախարարությունն այսօր կազմակերպել էր «Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանքներ և հետագա քայլեր» թեմայով հանրային քննարկում, որպեսզի քննարկվի Ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի նախագիծը:

Այն բանից հետո, երբ ելույթներ ունեցան Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՄԻՊ Արման Թաթոյանը, Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Թումասյանը, ներկաներից Խաչիկ Ստամբուլցյանը, օրենքի այլ ընդդիմադիրներ սկսեցին ձայնի իրավունք պահանջել, սակայն մոդերատորը նշեց, որ միայն հնարավորություն կունենան հարցուպատասխանի միջոցով ներկայացնել իրեն տեսակետները, կամ պարզաբանումներ ստանալ, և ներկաներից շատերը դա չհանդուրժեցին, սկսեցին գոռգոռալ «հարձակվեցին» նախարարի վրա իրենց բողոքներով:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Հովսեփ Հովսեփյան




Լրահոս