Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Հարությունյանի հայտարարություններին լուրջ չի վերաբերում: Վ.Հակոբյանն այսօր հայտարարեց, որ Հարությունյանն անհեթեթություն է խոսում և իրեն չի խանգարի, որ հոգին հերթական դիսպանսերում հետազոտություն անցնի:
«Մի հին անեկդոտ եմ ուզում հիշացնել` ընտրությունների հաջորդ օրը կինը ամփոփում է ամուսնու արդյունքները, ասում է` քեզ տվել են 3 ձայն, էս մեկը ես եմ, էս մեկը քույրդ է, այ տղա, սիրուհի էլ ունե՞ս: Հիմա այդ վիճակն է, էլի: Այս դեպքում ենթադրում եմ, նա 2 ձայն կստանա», – նշեց նա:
Վ.Հակոբյանը բացառեց, որ գուցե ինքն էլ փորձի հանդիպել Ս.Հարությունյանի հետ, որպեզի սուր անկյունները հարթվեն. «Ես նորից եմ ասում` իրենով մի քիչ ուրիշ հիմնարկ պետք է զբաղվի»: