Կառավարությունը դեռեւս չի արձագանքել «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումին: Ինչպես հայտնի է՝ կուսակցության ներկայացուցիչները երկուշաբթի օրը դիմել էին կառավարությանը՝ պահանջելով կատարել Սահմանադրական դատարանի որոշումն ու Վանաձորում արտահերթ ՏԻՄ ընտրություններ անցկացնել:
Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Վանաձորի քաղաքապետի նախկին թեկնածու Քրիստ Մարուքյանը՝ ընդգծելով, որ գործադիր մարմնի պատասխանի ժամկետը երկու շաբաթն է: Հավելենք, որ ՀՎԿ-ՀՀԿ համագործակցության հուշագրի ստորագրումից հետո նիստերի անցկացման համար անհրաժեշտ քվորումն արդեն ապահովված է: