life.ru-ն հայտնում է, որ Պենզայի մարզում աղջիկը ընտանեկան ճաշկերույթի ժամանակ դաժանորեն հաշվեհարդար է տեսել հյուրի հետ: Տղամարդը 150-ից ավելի դանակի հարված է ստացել:
Աղջիկը մոր, խորթ հոր ու նրա 45-ամյա ընկերոջ հետ ալկոհոլ է խմել: Ճաշկերույթի ժամանակ 21-ամյա աղջիկը վիճաբանել է հյուրի հետ, դանակ վերցրել ու երկու անգամ հարվածել նրա կրծքին:
Կորցնելով հավասարակշռությունը, վերջինս ընկել է հատակին: Այդ ժամանակ նա մյուս ձեռքով մեկ ուրիշ դանակ է վերցրել և երկու դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել տղամարդու գլխի, մարմնի, ձեռքերի ու ոտքերի շրջանին՝ նրան պատճառելով 150-ից ավելի կտրած-ծակած վնասվածքներ: