Կենտրոնի դատավորը վեց ամիս կզրկվի աշխատավարձի 25 տոկոսից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը հայտնվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ հանձնաժողովը դիմել է ՀՀ արդարադատության խորհուրդ՝ միջնորդելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկել:

Հայտնի դարձավ, որ միջնորդությունը բավարարվել է. դատավորին նկատողութուն է հայտարարվել, եւ որոշվել է նրա աշխատավարձից 6 ամիս շարունակ 25 տոկոս պահել: Նշենք, որ Մելքումյանը աչքի էր ընկել 2014 թվականին. ՄԻԵԴ-ի դատավոր դառնալու համար մրցույթ էր հայտարարվել, որտեղ վերջնաժամկետից հետո դիմում էր ներկայացրել նաեւ դատավոր Մելքումյանը, ինչը մրցույթի մյուս մասնակիցների մոտ դժգոհության եւ կասկածի տեղիք էր տվել:




Լրահոս