Կառավարությունը որոշել է գարանտ կանգնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը հավանություն կտա էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության եւ «Քոնթուր Գլոբալ Հիդրոկասկադ» ՓԲԸ-ի միջեւ փոխըմբռնման հուշագրին: Ըստ այդմ, նախարարությունը երաշխավորում է, որ «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կգնի ընկերության արտադրած տարեկան մինչեւ 1.150 գՎտԺ էլեկտրաէներգիայի գնումը:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերության գնման առքուվաճառքի պայմանագրով նախատեսված է մինչեւ 2040 թվականի հունիսի 30-ն ընկած ժամկետը: Ինչի արդյունքում առաջիկայում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կստորագրի «Քոնթուր Գլոբալ Հիդրոկասկադ» ՓԲԸ-ի եւ նախարարության միջեւ փոխըմբռնման հուշագիրը: Սակայն սա թույլ է տալիս ենթադրել, որ ՀԷՑ-ի կողմից «Քոնթուր Գլոբալ Հիդրոկասկադ»-ի էլեկտրաէներգիայի գնման դեպքերում խնդիրներ են առաջ եկել: Ինչից հետո կառավարությունը որոշել է երաշխավորել, որ ՀԷՑ-ը այսուհետ կգնի ընկերության արտադրած էլէներգիան կոնկրետ քանակությամբ:




Լրահոս