Ազատ տնտեսական գոտին կստեղծվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարության՝ դեկտեմբերի 7-ի նիստում ընդգրկված է նաեւ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին հարցը: Ըստ այդմ, կառավարության նիստում «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն կճանաչվի ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ, եւ կհաստատվեն ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձեւերը:

Նախագծում նշվում է, թե կառավարության կողմից հիմնադրված ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթը տնօրինվում է «Համահայկական ֆոնդ» փակ, ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կողմից: Նախատեսվում է, որ ընկերությունը կստեղծի մոտ 45 նոր աշխատատեղ, որից 5 հոգին կլինի ղեկավար անձնակազմը, որի միջին աշխատավարձը կկազմի շուրջ 600 հազար դրամ, իսկ վարչատնտեսական աշխատակազմինը՝ 200 հազար դրամ:




Լրահոս