«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արտաշատի թիվ 1 դպրոցի տնօրենի ընտրությունը երեկ տապալվել է, առաջադրված միակ թեկնածու՝ շուրջ հինգ տարի նույն դպրոցը ղեկավարած Անահիտ Վարդանյանի օգտին գրանցվել է չորս կողմ, երեք դեմ ձայն, մինչդեռ ընտրվելու համար անհրաժեշտ է հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին՝ հինգ ձայն։ Հիշեցնենք, որ Վարդանյանից առաջ այս դպրոցի տնօրենը Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանն էր, որը 2012-ից ԱԺ պատգամավոր է։
Նրան փոխարինելու եկած Վարդանյանը նույն դպրոցի անգլերենի ուսուցչուհին էր եւ այդ պաշտոնում հայտնվեց Աբրահամյանի քվոտայով։ Թեեւ ժամանակի ընթացքում Վարդանյանը սահուն ճամբարափոխ եղավ ու հարմարավետ տեղավորվել էր նաեւ մարզի ներկայիս իշխանությունների թիմում, սակայն, ըստ ամենայնի, գործող մարզպետը որոշել է ազատվել «ռիսկային» կադրից ու հրահանգել է տապալել մեկ թեկնածուով ընտրությունը»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում