Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչների հետ՝ գերատեսչության ղեկավար Էռնեստ Ավանեսյանի գլխավորությամբ:

Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին կառույցի՝ որպես արտաքին պետական հաշվեքննություն իրականացնող անկախ մարմնի 10-ամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք եւ պետական բարձր պարգեւներ հանձնել մի խումբ աշխատակիցների:

Բակո Սահակյանը կարեւորել է Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող աշխատանքները՝ նշելով, որ դրանցից է նաեւ կախված պետական միջոցների նկատմամբ հսկողության արդյունավետ իրականացումը՝ հավելելով, որ այսուհետ էլ ամեն ինչ կարվի կառույցի բնականոն գործունեությունն ապահովելու եւ աշխատակիցների սոցիալ-կենցաղային պայմանները բարելավելու ուղղությամբ:




Լրահոս