ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը ամփոփեց 2017 թվականը:
-Պարո՛ն Առաքելյան, պարբերաբար ԵԱՏՄ անդամ երկրներում` հատկապես ՌԴ-ում հայկական գյուղմթերքը հանդիպում է խոչընդոտների: Խորացե՞լ եք դրանց արմատների մեջ` ինչո՞ւ է այդպես, եւ ի՞նչ լուծում եք տվել: Եղան բազում դեպքեր, երբ գյուղացիները ապրանքը ստիպված հետ բերեցին ու կոպեկներով վաճառեցին:
-Այստեղ մենք խնդիրը տեսնում ենք ոչ թե խոչընդոտների, այլ նախապես չպայմանավորված գործարքների մեջ: Ռուսաստանն այսօր այն շուկան է, որն ունի հստակ պահանջ` գնի, որակի եւ քանակի հետ կապված: Եւ եթե արտադրողի կողմից չկա այդ պայմանավորվածությունը, ուղղակի բարձել մեքենան եւ տանել ՌԴ` հուսով, որ այնտեղ ավելի լավ կվաճառվի, անիմաստ է: Պետք է նախապես պայմանավորվի գնորդի հետ կամ այստեղ արդեն միջնորդների միջոցով իրացվի, ապա գնա դուրս: Դա դիտարկել որպես խոչընդոտ չես կարող, որովհետեւ գյուղմթերքի իրացումը դա բիզնես է: Այսօր Ռուսաստանում այլեւս չի գործում այդ կարգը` մեքենան բարձել եւ տանել Ռուսաստան վաճառելու: Կան համապատասխան տարածքներ, որտեղ դու իրավունք ունես իրացնել քո ապրանքը, եւ դրա համար պայմանավորվածություն պետք է նախապես ունենաս: Ոչ թե ապրանքով հասնես այնտեղ ու հայտարարես, թե քեզ չեն թողնում:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան