Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը միայնության նախարարի պաշտոնն է հաստատել. «Ուրախ եմ հայտարարել, որ կառավարությունը միայնության նախարար է նշանակել»,- ասել է Մեյը։
Այս պաշտոնը կզբաղեցնի Թրեյսի Քրաուչը:
Միայնության նախարարություն ունենալու գաղափարը պատկանում է Ջո Կոքսին՝ լեյբորիստական կուսակցությունից, ով 2016 թվականին սպանվել էր ուլտրաաջ ակտիվիստի կողմից։ Մահվանից առաջ նա պատրաստվում էր միայնության դեմ պայքարի հիմնադրամ ստեղծել։
Սոցիոլոգներն ու բժիշկները վաղուց էին կառավարությանը հորդորում ուշադրություն դարձնել միայնակ մարդկանց։ Ըստ գնահատականների, միայնության խնդրին Մեծ Բրիտանիայում առնչվում է 9 մլն մարդ։