ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Ազգային Ժողովում

Ազգային ժողովի նստաշրջանի առաջին նիստի ընթացքում ՀՀԿ խմբակցության անդամ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը համացանցի որոնման համակարգով այցելել է մի կայք, որտեղ հրապարակված են ռուս բալերինա Անաստասիա Վոլոչկովայի կիսամերկ լուսանկարները: Եվ նա ԱԺ-ի նիստի ընթացքում քննարկվող հարցերին ուշադրություն դարձնելու փոխարեն հետեւում է Վոլոչկովայի լուսանկարներին:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե կոնկրետ ո՞ր փաստաթղթերի վրա է դրվում ապոստիլ:

Լիաննա Մնացականյան (37 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ապոստիլով հաստատվում է փաստաթուղթը ստորագրած անձի պաշտոնի, ստորագրության, ինչպես նաեւ փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը: Ապոստիլ դրվում է միայն այն փաստաթղթերի վրա, որոնք ուղարկվում են վերը նշված կոնվենցիայի անդամ երկրներ: Ապոuտիլ դրվում է հետեւյալ պաշտոնական փաստաթղթերի վրա` նոտարի կողմից վավերացված կամ հաuտատված փաuտաթղթերի կամ պատճենների, նոտարի կողմից տրված վկայագրերի, նոտարի կողմից վավերացված թարգմանությունների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից տրված՝ ծննդյան, մահվան, ամուսնության վերաբերյալ փաuտաթղթերի, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրված փաuտաթղթերի, դատարանների կողմից տրված փաuտաթղթերի իuկական oրինակների վրա: Նախարարության կողմից ապոuտիլ կարող է դրվել նաեւ այլ մարմինների կողմից տրված փաuտաթղթերի վրա, եթե դրանց վրա դրված uտորագրության իuկությունը վավերացված է նոտարական կարգով:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ապոստիլ դնելու համար գանձվում է պետական տուրք՝ 5000 ՀՀ դրամ:

 

 

 

ՀԱՐՑ. Ես դժգոհ եմ մեր շենքի համատիրության գործունեությունից եւ ցանկանում եմ դուրս գալ համատիրության կազմից` չվճարելով գումար: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ է անհրաժեշտ՝ համատիրության անդամների ցանկից (կազմից) դուրս գալու համար: Ո՞ւր պետք է դիմեմ:

Թամարա Հայրապետյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանին ուղղված հարցմանն ի պատասխան՝ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունից տեղեկացնում են, որ շենքի շինության սեփականատերը համատիրության անդամ է համարվում շենքի կառավարման մարմնին դիմում ներկայացնելուց հետո՝ հաջորդ օրվանից: (Հիմք՝ «Համատիրության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածը):
Համատիրության անդամի անդամությունը դադարում է՝
ա. նրա դիմումի համաձայն,
բ. համատիրության անդամի շենքում շինության նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու հաջորդ օրվանից: (Հիմք` «Համատիրության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ կետը): Երկու դեպքում էլ համատիրության անդամությունը դադարած անձը համատիրության պարտավորությունների համար կրում է պատասխանատվություն իր կողմից համատիրության կանոնադրությամբ նախատեսված վճարի չմուծված չափի սահմաններում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարծեք՝ ամեն կերպ Երեւանի քաղաքապետարանը փորձում է արդարացնել համատիրության գործունեությունը, բայց փաստ է, որ մշտական դժգոհություններն ու անհասկանալի հարցերն անխուսափելի են այդ կառույցից: Տպավորություն է, թե մեր երկրում այդպես էլ չի կայանում համատիրության ինստիտուտը, ինչի արդյունքում էլ այդ ծառայությունից հրաժարվող քաղաքացիների թիվն ավելանում է:




Լրահոս