ՖՈՏՈ. Նոր մանրամասներ Արայի լեռան վրա տեղի ունեցած միջադեպից. 18 հոգուց բաղկացած արշավախումբը հայտնվել է ձնաբքի տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հայտնել էր, որ Հունվարի 28-ին, ժամը 16:10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արայի լեռան վրա՝ Վառվառակույս եկեղեցու մոտ, ձնարբքի պատճառով մի քաղաքացի է կորել, իսկ մյուսը՝ վնասել ոտքը: Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության և փրկարար ուժերի վարչության օպերատիվ խմբերը: Հեռախոսակապ է հաստատվել խմբի անդամներից մեկի հետ, ով տեղեկացրեց, որ կորած քաղաքացուն (մոտ 35 տ Ն.) գտել են ով կենդանության նշաններ ցույց չի տալիս, իսկ տուժածը ունի կոտրվածք:

Shamshyan.com-ը հայտնում է, որ մահացածը 30-35 տարեկան կին է: Տեղեկացրել են նաև, որ խումբը բաղկացած է եղել 18 հոգուց, մնացածը չեն տուժել: Դեպքի մասին տեղեկացվել է նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունը, որտեղից ժամանում է օպերատիվ խումբը: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ձյան պատճառով նշված հատվածը անանցանելի է և փրկարարներն ու ոստիկանները մեկուկես կիլոմետրից ավելի ոտքով են անցնելու, որպեսզի մահացածի դին պատգարակով մոտեցնեն շտապօգնության մեքենային:




Լրահոս