Բորուսիան վարձակալեց Չելսիի հարձակվողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիան» վարձակալել է Լոնդոնի «Չելսիի» բելգիացի հարձակվող Միշի Բատշուայիին:

Ակումբների միջև համաձայնությունը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտ,- հաղորդում է դորտմունդցիների պաշտոնական կայքը:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 12 խաղում Բատշուային խփել է 2 գնդակ:

Հիշեցնենք, որ «Չելսի» է տեղափոխվել «Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն:




Լրահոս