Գերմանիայի կառավարությունը 2017-ի ամռանը Համբուրգում կայացած «մեծ քսանյակի» գագաթնաժողովի անցկացման համար 72.2 մլն եվրո է ծախսել: DW.com-ը ներկայացրել է ֆինանսների նախարարության տվյալները, որի համաձայն ոստիկանության, Քրեական հարցերով և կիբեռանվտանգության հարցով դաշնային գերատեսչության մասնագետների, ինչպես նաև տեխնիկական ծառայությունների աշխատանքը գնահատվում է 27.7 մլն եվրո:
Եվս 22.1 մլն եվրո է հատկացվել 5100 հավատարմագրված լրատվամիջոցի սպասարկմանն ու սեփական հաղորդակցությանը: Կազմակերպչական ծախսերը, որոնք պայմանավորված են Համբուրգում երկրների ղեկավարների ներկայությամբ, գնահատվում են 21.7 մլն եվրո:
Բացի այդ, 20 մլն եվրո է հատկացվել հատուկ հիմնադրամի, որը վճարումներ է կատարում գագաթնաժողովի ժամանակ տեղի ունեցած անկարգություններից տուժած անձանց: