Կադաստրի պետական կոմիտեն կմիանա՞ արդարադատության նախարարությանը. «Իրատես»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես» թերթը գրում է. «Լուրեր են շրջանառվում, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն որպես առանձին կառույց դադարեցնելու է իր գոյությունը և կցվելու է արդարադատության նախարարությանը»:

Այս կապակցությամբ թերթը դիմել է կադաստրի պետական կոմիտե, որտեղից փոխանցեել են. «Ձեր հարցը կադաստրի պետական կոմիտեի լիազորությունների շրջանակից դուրս է»:

«Փաստորեն, ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին: Սակայն տեղեկություններ կան, որ այդ կառույցում արդեն «վերափոխման» շարժեր են նկատվում, թեև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծում, որը կառավարության վերջին նիստում հաստատվեց, այս մասին ոչ մի խոսք չկա: Ավելին, այդ նախագծում կադաստրը շարունակում է առանձին կառույց մնալ: Բայց այս երերուն շրջանում դժվար է ասել, թե վաղը որ կառույցը ում «թևի» տակ կհայտնվի»»:

Մանրամասներըԯ թերթի այսօրվա համարում:




Լրահոս