Երիտասարդ ազատ ոճայինները Մոլդովայում յոթ մեդալ են նվաճել, որից 4-ը ոսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Մոլդովայում անցկացված միջազգային մրցաշարում նվաճել է 4 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ:

Ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը մրցավայրից ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Բելառուսի, Մոլդովայի, Ռուսաստանի, Մակեդոնիայի եւ Ռումինիայի 156 երիտասարդ ըմբիշներ, որոնց հետ պայքարում Ռազմիկ Պապիկյանը՝ 57 կգ քաշային կարգ, Վազգեն Թեւանյանը՝ 61 կգ, Արման Անդրեասյանը՝ 70 կգ եւ Դավիթ Գեւորգյանը՝ 74 կգ նվաճեցին հաղթողի կոչումը, 65 կգ քաշային Գեղամ Գալստյանը եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ) դարձան արծաթե մրցանակակիր, իսկ Արման Ավագյանը 79 կգ քաշային կարգում արժանացավ բրոնզե պարգեւի:




Լրահոս