Երեք անշարժ գույք ու 14 միլիոն դրամի փոխառություններ. ՊԵԿ պաշտոնյայի ունեցվածքը. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ ԿԱ ՊԵԿ Հետբացթողումային հսկողության վարչության պետի տեղակալ Արարատ Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Պաշտոնյայի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի 14 միլիոն դրամի չափով փոխառություններ, որոնք, սակայն, հանձնել է երկու տարբեր ֆիզիկական անձանց՝ մեկին 7 միլիոն 200 հազար, մյուսին՝ 6 միլիոն 800 հազար դրամի չափով:

Խաչատրյանը հայտարարագրել է երեք անշարժ գույք՝ առանձնատուն, բնակարան և հողամաս: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 3 միլիոն 300 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 5 միլիոն 353 հազար դրամ, որից 2 միլիոն 903 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 2 միլիոն 450 հազար դրամը նշված է որպես այլ եկամուտներ:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս