Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը կժամանի Հայաստան. նրան կդիմավորեն մոտոցիկլետների ուղեկցությամբ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առաջիկա օրերին Հայաստան կժամանի գեներալ-մայոր, Բուլղարիայի ռազմաօդային ուժերի երբեմնի հրամանատար, Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը։ Հայաստանյան կողմը բարձր մակարդակով, մոտոցիկլետների ուղեկցությամբ՝ հավուր պատշաճի պատրաստվում է դիմավորել պետական այրին։ Հիշեցնենք՝ Բուլղարիան այս տարվա հունվարի 11-ից նախագահում է ԵՄ-ում, եւ, ԵՄ կանոնադրության համաձայն, նախագահ երկիրն ինքն է անձամբ որոշում, թե որ ուղղություններն են իր համար գերակա, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ նախագահությունն ստաձնած Բուլղարիան Հայաստանը համարել է գերակա ուղղություն՝ ԵՄ համաձայնագրի վերջնական վավերացումից հետո։

Բացի այդ, Բուլղարիայի նախագահն առանձնանում է եվրոպական մնացյալ երկրների ղեկավարներից նրանով, որ կողմնակից չէ Ռուսաստանի դեմ կիրառվող արեւմտյան սանկցիաներին, ինչի մասին չի երկնչել հայտարարություն անել «ռուսաֆոբ» Լեհաստանում, իսկ դա չգնահատել չեն կարող ԵԱՏՄ անդամ Հայաստանում, որի տնտեսությունն ուղղակի կախվածություն ունի Ռուսաստանից»։

Ավելի մանրամասն՝  թերթի այսօրվա համարում:




Լրահոս