Մինչև չհանդիպեմ, ոչ մի բան ասելու իրավունք չունենք. Գագիկ Ծառուկյանը՝ թիմակիցներին. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը և իր թիմակիցները ՀՀԿ-ի կողմից ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու առաջադրված, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հետ կհանդիպեն առանձին-առանձին։ Այս մասին հայտնել է ինքը՝ «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և հավելել, որ հանդիպումից հետո իր թիմակիցների հետ կքննարկեն առաջարկներն, ինչից հետո կհրապարակեն իրենց որոշումը։ «Մինչև չհանդիպեմ, չքննարկենք, ոչ մի բան ասելու իրավունք չունենք։ Տեսնենք՝ ինչ է առաջարկում, ըստ այդմ էլ՝ մեր մոտեցումը կասենք»,- ընդգծել է Գագիկ Ծառուկյանը»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս