Մարտի 11-ին ՏԻՄ ընտրություններ կլինեն. թեկնածուները կրկին ՀՀԿ-ականներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա մարտի 11-ին ՀՀ Արարատի եւ Լոռու մարզերի գյուղերում կանկացվեն ՏԻՄ ընտրություններ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի են ունենալու Արարատ մարզի Դարբնիկ, Զորակ, Խաչփար եւ Լոռու մարզի Դեբետ գյուղերում: Բնականաբար, առաջադրված թեկնածուները գործող ՀՀԿ-ական գյուղապետեր են: Օրինակ` Դարբնիկ համայնքի ղեկավարի համար առաջադրվել են երկու թեկնածու՝ ՀՀԿ-ական գործող գյուղապետ Դավիթ Գզիրյանը եւ անկուսակցական ինքնառաջադրված Ռաֆիկ Վիրաբյանը:

Նույն իրավիճակն է նաեւ Զորակ եւ Խաչփար գյուղերում: Ըստ որոշ տեղեկությունների՝ առաջադրված երկու թեկնածուներն էլ կեղծ են: Նրանք իրենց թեկնածությունները ձեւական են առաջադրել, որպեսզի ապահովեն ՏԻՄ ընտրություններ: Իսկ ահա Դեբետ գյուղում առաջադրված թեկնածուն միակն է, բայց ոչ գործող գյուղապետը, այլ գյուղի մշակույթի կենտրոնի դաշնակցական տնօրեն Արայիկ Սարգսյանը:




Լրահոս