ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մերձմոսկվայում հայտնաբերվել են Ան-148 օդանավի բեկորները. ոչ ոք ողջ չի մնացել․ նրանց թվում հայ կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դոմոդեդովո» օդանավակայանից օդ բարձրացած Ան-148 օդանավը կործանվել է Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում, հայտնում են «Ռեն» հեռուստաալիքը եւ Mash-ը: «Սարատովի ավիաուղիների» օդանավը պետք է իրականացներ Մոսկվա-Օրսկ չվերթը:

ՏԱՍՍ-ի եւ «Ինտերֆաքսի» աղբյուրները հայտնում են ռադարներից օդանավի անհետանալու մասին: ՏԱՍՍ-ի աղբյուրների տեղեկություններով՝ Ան-148-ում եղել է 65 ուղեւոր եւ անձնակազմի 6 ադամ: ԱԻՆ Մոսկվայի մարզի գլխավոր վարչությանը վկայակոչելով՝ «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է փրկարարների կողմից օդանավի ընկնելու մասին տեղեկությհունը ստուգելու մասին:

Ավելի ուշ հայտնաբերվել են Ան-148 ուղեւորատար օդանավի բեկորները. ավիաաթետի հետեւանքով ոչ ոք ողջ չի մնացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են արտակարգ ծառայություններից։

Life.ru-ն հրապարակել է կործանված ինքնաթիռի անձնակազմի անդամների ցուցակը.

Վալերի Գոուբանով՝ անձնակազմի հրամանատար
Սերգեյ Գամբորյան՝ երկրորդ օդաչու
Անաստասիա Սլավինսկայա՝ բորտուղեկցորդուհի
Վիկտորիա Կոբոլ՝ ուղեկցորդուհի
Օլեգ Սերգեև՝ տեխնիկ
Անդրեյ Ռյաբինին՝ տեխնիկ




Լրահոս